Թուրքիայի ՊՆ-ը պահանջում է բացել «Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի ՊՆ-ը պահանջում է բացել «Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ասել է, որ Հայաստանը պետք է բացի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ։

«Հայաստանի կողմից իր խոստումների կատարումը, հատկապես «Զանգեզուրի միջանցքի» բացումը և այդ արդյունքի վրա հիմնված բանակցությունների շարունակությունը հանդիսանում են կայունության հաստատման միակ ուղին», – ասել է Գյուլերը թուրքական թերթին տված հարցազրույցում։

Պաշտոնյայի խոսքով` Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքներով ստորագրվել է հրադադարի համաձայնագիր, սակայն հետագայում «Հայաստանը չի կատարել անհրաժեշտ պայմանները»։

Թուրք նախարարն ասել է, որ Անկարան ուշադրությամբ հետևում է բանակցություններին, որոնք կողմերը կանցկացնեն Իսպանիայում առաջիկա օրերին։ Միաժամանակ նա հավելել է, որ Թուրքիան, ինչպես միշտ, աջակցում է եղբայրական Ադրբեջանին «մեկ ազգ, երկու պետություն» տրամաբանությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում