Բռնի տեղահանված 361 հիվանդ, այդ թվում՝ 10 երեխա, այժմ բուժում են ստանում ՀՀ-ում

Բռնի տեղահանված 361 հիվանդ, այդ թվում՝ 10 երեխա, այժմ բուժում են ստանում ՀՀ-ում

13 շտապօգնության բրիգադ ուղևորվել է Ստեփանակերտ հենաշարժողական խնդիրներ ունեցողկամ անկողնային հիվանդներին ՀՀ բերելու համար։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարը։

Անահիտ Ավանեսյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ գիշերը Գորիս հասած մեր հայրենակիցներիմեջ ևս կան առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ։

Իսկ բռնի տեղահանված 361 հիվանդ, այդ թվում՝ 10 երեխա, այժմ բուժում են ստանում ՀՀբուժհաստատություններում։ Նրանցից 221–ը Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունիցտուժածներն են, իսկ 114–ը Ադրբեջանի ռազմական ագրեսիայից տուժածները։ 26 պացիենտներ այլառողջական խնդիրներ ունեն։ Այս ընթացքում գրանցվել է 14 մահ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում