Իլհամ Ալիևը ցանկանում է ոչնչացնել հայկական պետականությունը. Արթուր Խաչիկյան
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 26-ին հայտարարել էր, որ Անկարան կանի հնարավորը «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացման համար: Ընդ որում, նա ընդգծել էր` եթե Հայաստանը չմասնակցի այդ նախագծին, ապա ճանապարհը կարող է անցնել Իրանի տարածքով։
Հնարավոր է, որ Իրանից, Ռուսաստանից կամ Արևմուտքից ինչ–ինչ ազդակներ են ստացվել, որոնք զսպում կամ փոխում են Բաքվի և Անկարայի հռետորաբանությունը։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) դոկտոր ԱրթուրԽաչիկյանը։
«Կլինի դա երկարաժամկետ, թե ոչ` չգիտեմ։ Հավատալ նրանց բառերին… Մի բան չի փոխվում` նպատակը նույնն է` Թուրքիան և Ադրբեջանը միավորել»,– ասաց Խաչիկյանը։
Երևանը հայտարարում է, որ Սյունիքի սահմանները «կարմիր գիծ են», բայց դրա հետ մեկտեղ ո՛չ համապատասխան դիվանագիտական, ո՛չ էլ ռազմական ներուժ չունի։ Խաչիկյանն այն կարծիքին է, որ դժվար թե նմանատիպ պայմաններում որևէ մեկը հարգի այդ գիծը։
Նա ընդգծեց. «Ադրբեջանը միայն Լեռնային Ղարաբաղով չի սահմանափակվի։ Իլհամ Ալիևը ցանկանում է ոչնչացնել հայկական պետականությունը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում