«Կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում». Ալիև
02/10/2023 13:41
Նմանատիպ
ՄԱԿ-ի չորս բանաձևերը պահանջում էին Հայաստանի զինված ուժերի ամբողջական, անհապաղ և անվերապահ դուրսբերում մեր տարածքից, սակայն այդ բանաձևերը 27 տարի շարունակ մնացին թղթի վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, թե իրենց զոհերի կյանքի գնով ապահովել են այդ բանաձևերի կատարումը։
Ալիևը հայտարարել է, թե իրենք այդպիսով վերջ են դրել հակամարտությանը. «Այս հակամարտության լուծման արդյունքում մենք պահպանեցինք մեր արժանապատվությունը և վերականգնեցինք միջազգային իրավունքը»,- ասել է նա։
«Այսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում։ Սա մեր դիրքորոշումն է։ Համագործակցություն, փոխշահավետ նախագծեր, փոխադարձ օգուտ. այս ամենը մենք այսօր ցուցադրում ենք»,-ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում