Ozon-ը գործարկել է վաճառքի վերլուծական ծառայություն արտաքին շուկայի համար
Նմանատիպ
Ozon-ը ներկայացնում է նոր ծառայություն՝ Ozon Data, որը նախատեսված է մանրածախ առևտրով զբաղվողներին օգնելու համար։ Այն նախատեսված է առնցանց կատեգորիաների վերաբերյալ վերլուծություններ կատարելու և սպառողների պահանջարկը գնահատելու համար։
Ինչպես Forbes-ին հայտնել են ընկերությունից, «Ozon Data-ն ստեղծում է հաշվետվություններ՝ հիմնված մեծ տվյալների վրա ավելի քան 300000 ընկերությունների և կայքի շուկայում ավելի քան 200 միլիոն ապրանքների համար»։
Ընկերությունն ակնկալում է՝ Ozon Data-ն կօգնի առցանց գնահատել ապրանքների առկայությունը էլեկտրոնային առևտրի շուկայում և ընտրված կատեգորիայի հեռանկարները, ինչպես նաև որոշել վաճառքի ուղիների և տեսականու մատրիցայի օպտիմալ կառուցվածքը:
Փորձագետների կարծիքով՝ ծառայությունը պետք է օգտակար լինի շուկայի մասնակիցների համար. չնայած շուկայում արդեն կան բազմաթիվ վերլուծական համակարգեր, սակայն դրանք հաճախ տրամադրում են սխալ տվյալներ շուկաներում վաճառքի վերաբերյալ:
Ozon-ը, այսպիսով, ստանում է հսկայական քանակությամբ տվյալների դրամայնացման միջոց՝ ուղղակիորեն և առանց միջնորդների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում