Ադրբեջանի ԶՈւ-ի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր
02/10/2023 21:22
Նմանատիպ
Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Զոհված զինծառայողն է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը:
Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, նրանք տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:
«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում