Հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը
Նմանատիպ
Իրանում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպման ժամանակ հանդես են եկել սահմանների անձեռնմխելիության սկզբունքի, հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին։ Այս մասին հայտնում է ԱԽ քարտուղարի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ Արմեն Գրիգորյանը Թեհրանում է աշխատանքային այցի շրջանակում։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի, իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորվել է այդ հարաբերությունների բազմոլորտ զարգացման շարունակականությունը:
Էբրահիմ Ռայիսին Արմեն Գրիգորյանին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում