Արցախից բռնի տեղահանված 100 617 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ
03/10/2023 12:27
Նմանատիպ
Այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 617 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։ Ասուլիսի ժամանակ վերջին տվյալները հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Հակարիի կամուրջը հատել է 21 191 տրանսպորտային միջոց»,– նշեց նա։ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ 91 918 անձ արդեն հաշվառվել է, նրանց կեսն ապահովվել է ժամանակավոր կացարանով։
Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ Իսկ սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում