Արցախից բռնի տեղահանված 100 617 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ

Արցախից բռնի տեղահանված 100 617 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ

Այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 617 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։ Ասուլիսի ժամանակ վերջին տվյալները հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Հակարիի կամուրջը հատել է 21 191 տրանսպորտային միջոց»,– նշեց նա։ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ 91 918 անձ արդեն հաշվառվել է, նրանց կեսն ապահովվել է ժամանակավոր կացարանով։

Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ Իսկ սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում