ՌԴ–ն նոր հարցեր կունենա Հայաստանի ղեկավարությանը. Պեսկով

ՌԴ–ն նոր հարցեր կունենա Հայաստանի ղեկավարությանը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը, ասել է, որ չէր ցանկանա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել դաշնակից Հայաստան այցից։

Նա նշել է, որ ՌԴ-ն նոր հարցեր կունենա Հայաստանի ղեկավարությանը Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված։ Պեսկովը հավելել է նաև, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բարեկամ պետություն, գործընկեր։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ-ն կողմ 60, դեմ 22, ձեռնպահ 0 ձայներով վավերացրել է Հռոմիստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում