Հայաստանը պատասխանել է Թուրքիայի «մտահոգություններին»
Նմանատիպ
Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում իր շահերից ելնելով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Հայաստանն էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունն ունի, և նման պահանջներն անտեղի են»,-ասել է նա:
«Եթե չեմ սխալվում, նման դիմումներ նախկինում էլ են ստացվել՝ մեկ անգամ չէ, որ եղել են»,- հավելել է Խանդանյանը:
Հիշեցնենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի խորհրդարանի խնդրագրերի հանձնաժողովը քաղաքացիներից դիմում է ստացել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի հետկապված «ռիսկերի դեմ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով»։ Քաղաքացիներն իրենց խնդրանքը հիմնավորում են նրանով, որ «ատոմակայանը գտնվում է Թուրքիայից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա և վտանգ է ներկայացնում ծառայության ժամկետի ավարտի պատճառով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում