Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»–ի ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծվել
Նմանատիպ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը մարդասիրական աջակցության ուղղությամբ ռուսական հետևողական ջանքերը:
«Օգնություն է տրամադրվում նրանց, ովքեր կամավոր լքել են տարածաշրջանը, ինչպես նաև այն բնակիչներին, ովքեր որոշել են մնալ»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից:
Ինչպես նշում են, սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից հետո խաղաղապահները շարունակում են օգնել արցախահայերին։
«Հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցում հնչած մարդասիրական կարիքները՝ որոշում ենք մարդասիրական օգնության ծավալն ու անվանացանկը։ Նման աշխատանքը հիմնականում ուղղված է առաջնահերթ կարիքների բավարարմանը»,- ասել են նախարարությունում։
Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»–ի ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծվել ջանքերը համակարգելու համար: «Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում աշխատակիցներն ավելի քան 3 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Գորիս և 1,5 տոննա՝ Կապան։ ՌԴ ԱԳՆ-ի՝ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու առաջատար խմբի ռուս դիվանագետները տեղական վարչակազմի հետ շփման մեջ աշխատում են սահմանային գոտում»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում