Թուրքիայի ԱԳՆ-ը պահանջում է փակել Հայաստանում Մեծամորի ատոմակայանը

Թուրքիայի ԱԳՆ-ը պահանջում է փակել Հայաստանում Մեծամորի ատոմակայանը

Թուրքիան շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի փակման հետ կապված։ «Մեր տարածաշրջանը և աշխարհը չեն կարող իրենց թույլ տալ երկրորդ Չեռնոբիլ»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ը։

Անկարան պահանջում է փակել Հայաստանում Մեծամորի ատոմակայանը։ Թուրքիայի սահմաններից 16 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հետ կապված միջոցներ ձեռնարկելու պահանջով կոչ է արվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստում։

«Ատոմակայանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հաճախ են տեղի ունենում բնական աղետներ։ Կայանը կառուցվել է մեր սահմանին շատ մոտ և հին տեխնոլոգիայով շահագործվող օբյեկտ է։ Իր շահագործման ժամկետի ավարտի պատճառով ատոմակայանը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում