Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Նմանատիպ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը կազմակերպում է ընդունելություն 7-10 տարեկան արցախցի տղաների և աղջիկների համար: Հայոց մարդասիրական ճեմարանում ուսուցումն անգլերենով է, բացառությամբ «Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Հայոց պատմություն» և «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաների:
Հնդկաստանում պաշտոնապես գրանցված և պետականորեն ճանաչված հայկական դպրոցը Դելիի՝ հնդկական տասնամյա դպրոցական կրթության որակավորման խորհրդի անդամ է և աշակերտներին լավագույնս պատրաստում է 10-րդ դասարանի ավարտական քննություններին: Ճեմարանի կրթական ծրագիրն ու չափորոշիչները համապատասխանեցված են Դելիի կրթական համակարգին:
Հայոց մարդասիրական ճեմարանում ուսումն անվճար է: Դպրոցը հոգում է նաև աշակերտների Հնդկաստան ուղևորության, կեցության, սննդի, հագուստի և բժշկական ծախսերը: Ճեմարան ընդունելության համար ծնողները պետք է իրենց զավակներից պահանջվող փաստաթղթերն անձամբ ներկայացնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում