ԼՂ–ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր. Կատրին Կոլոննա
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր։ Այսօր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
«Ես պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ, որ տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպտագույնխախտում է։ Ես անհրաժեշտություն եմ զգում ևս մեկ անգամ հայտարարելու այդ մասին, քանի որմենք լսում ենք հայտարարություններ, որոնցում ասվում է, որ մարդիկ ինքնակամ լքել են իրենցտները։ Դա այդպես չէ»,– ասել է նա։
Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտել է, որ այս փաստին հստակ գնահատական տալը կարևոր է, ու հավելել է, որ այդ սուտը ոչ մեկին չի մոլորեցնի։
«Մարդասիրական այս սարսափելի աղետի պայմաններում Ֆրանսիան 12,5 մլն եվրոյի օգնություն է հատկացրել Հայաստանին, որն ուղղված է բռնի տեղահանվածների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը։ Ես խոստանում եմ, որ այդ օգնությունը կլինի շարունակական և կրկին կտրամադրվի, եթե անհրաժեշտություն առաջանա»,– ասել է նա:
Նախարարը վստահեցրել է, որ Ֆրանսիան շարունակելու է չափազանց զգայուն լինել ՀՀ տարածքային ամբողջականության հարցում։ «Բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Ֆրանսիան բավականաչափ ակտիվ չի եղել կամ չափազանց ուշ է արձագանքել, ես ցանկանում եմ ասել, որ դա այդպես չէ. Ֆրանսիան առավել քան որևէ մեկը հայերի ու Հայաստանի կողքին է», –ասել է Կատրին Կոլոննան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում