ՀՀ ԿԲ-ն անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները

ՀՀ ԿԲ-ն անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել վերջին օրերին դրամի արժեզրկման և իրավիճակը կայունացնելուն ուղղված գործողությունների վերաբերյալ։

Հայտարարությունում նշվում է, որ «ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի վեջին ագրեսիայից և Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանումից հետո հայկական դրամը կտրուկ սկսեց արժեզրկվել, այս պահի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի վաճառքը հայաստանյան բանկերում իրականացվում է գրեթե 60 ՀՀ դրամով ավելի թանկ արժեքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում