Բաքուն անընդունելի է անվանել Հայաստանին զինելու Ֆրանսիայի փորձերը
Նմանատիպ
Ադրբեջանն անընդունելի է համարում Հայաստանին զինելու Ֆրանսիայի փորձերը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։
Նախօրեին Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննան իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել էր, որ Փարիզը համաձայնել է պայմանագիր կնքել Երևանին ռազմական տեխնիկա տրամադրելու վերաբերյալ։ Երևանում Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել էր նաև, որ պաշտոնապես դիմել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն ընդլայնելու և նրա մանդատը ուժեղացնելու առաջարկով։
«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված անհիմն պնդումները։
Մենք անընդունելի ենք համարում Հայաստանին զինելու Ֆրանսիայի փորձերը։ Ինչպես նաև, Ֆրանսիայի այն պնդումը, թե տարածաշրջանն ինքնակամ լքած հայ բնակիչները բռնի տեղահանվել են, անհիմն է և հակասում է ՄԱԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնախմբի և այլ միջազգային կազմակերպությունների դիրքորոշմանը և ուղղված է համաշխարհային հանրությանը մոլորության մեջ գցելուն»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Բաքուն ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում, որի նպատակներից մեկը հանրապետության բոլոր կառույցների լուծարումն ու տարածաշրջանում իշխանության հաստատումն էր։
Սեպտեմբերի 24-ից Արցախի ավելի քան 100 հազար հայեր՝ գրեթե ողջ բնակչությունը, Լաչինի միջանցքով բռնի տեղահանվեց Հայաստան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում