ԵՄ–ն վարկաբեկել է իրեն որպես միջնորդ Հայաստանի հարցում. Զախարովա
Նմանատիպ
Եվրոպական միությունը վարկաբեկել է իրեն որպես միջնորդ Հայաստանի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով` ԵՄ–ն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն ոչ միայն Բալկաններում, այլև Հայաստանում։
«Մեծ խոստումներ տվեցին, բայց ոչինչ չարեցին բացի սադրանքներից, որոնք էլ հանգեցրին իրավիճակի սրման։ Այդ ամենը կարելի էր և պետք էր լուծել իրավական, քաղաքական առումով` հաշվի առնելով իրավիճակի բոլոր պատմական յուրահատկությունները»,– ասել է Զախարովան։
Հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում ԵՄ առաքելության գործողությունները, մասնավորապես, ԼՂ–ում ստեղծված իրավիճակի կոնտեքստում, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է` եվրոպական դիտորդները ամենաստոր դիրքն են բռնել։ Դիվանագետի խոսքով` սկզբում նրանք Հայաստանին խոստումներ տվեցին, հետո Երևանին ներքաշեցին հերթական ծուղակը, դրանից հետո էլ դարձան իրավիճակի լուռ դիտորդներ։
ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ճանապարհից Հայաստանին հետ էր պահում հենց Արևմուտքը՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։ Զախարովայի խոսքով` Բրյուսելնառաջին «երգիչներից» էր, թե պետք չէ կատարել այն ամենը, ինչի մասին պայմանավորվել էինՄոսկվան, Երևանն ու Բաքուն, այլ պետք է գնալ հատուկ ճանապարհով։
«Ցավոք, մենք հիմա տեսնում ենք, թե ուր բերեց այս հատուկ ճանապարհը, և, թե ինչպես են ռուս խաղաղապահները հանդես եկել որպես միջնորդ հրադադարի հասնելու հարցում։ Այդ ամենը տեսել է նաև Եվրամիությունը»,– նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում