Պեկինը կտրուկ է արձագանքել Կիևի «պատերազմի հովանավորների» ցանկին
Նմանատիպ
Պեկինը կտրականապես դեմ է Կիեւի կողմից «պատերազմի հովանավորների» ցանկում չինական նավթային եւ գազային ընկերությունների ներառմանը և կոչ է անում Ուկրաինային անհապաղ շտկել իր սխալները։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ-ն։
Ավելի վաղ Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը (NAPC) հայտնել էր, որ Կիեւը ներկայացրել է «Պատերազմի հովանավորների» ցանկ, որում ներառված են Չինաստանի երեք խոշորագույն նավթային եւ գազային ընկերությունները՝ CNOOC Group-ը, Sinopec Group-ը եւ Չինաստանի ազգային նավթային կորպորացիան։ Ուկրաինական կողմը պատճառաբանում է, որ այդ ընրեկությունները համագործակցում են Ռուսաստանի հետ։
«Չինաստանը կտրականապես դեմ է չինական ձեռնարկությունների ներառմանը համապատասխան ցանկում»,- նշել են Չինաստանի արտաքին գործերի գերատեսչությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում