Ռուսաստանը «դրոնների ճակատամարտում» հաղթում է Ուկրաինային
04/10/2023 16:00
Նմանատիպ
Ուկրաինան օրական արտադրում և օգտագործում է մոտ 20 ԱԹՍ, սակայն այդ թիվը չի բավականացնում։ Ռուսական զորքերը հաղթում են Ուկրաինային երկնքում՝ անօդաչու թռչող սարքերի դիմակայությունում։ Այս մասին The Washington Post-ին հայտնել Է Ուկրաինայի Զինված ուժերի 80-րդ առանձին գրոհային բրիգադի վաշտի հրամանատարի տեղակալը։
«Դա նման է շախմատի պարտիայի, որում նրանք հաղթում են», – պարբերականին ասել է նա, հավելելով, որ ռուսական անօդաչուներին «դժվար է դիմակայել»։
Զինծառայողը պնդում է, որ ՌԴ զորքերը անօդաչու սարքեր են օգտագործում ավելի փոքր թիրախներ խոցելու համար, ինչպես նաև կարող են միաժամանակ երկու սարք կիրառել, ինչը վկայում է այն մասին, որ Մոսկվան դրոնների զգալիորեն ավելի մեծ պաշարներ ունի, քան Կիևը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում