Ռուսական ինքնաթիռները սպասարկում կանցնեն Իրանում
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնությունից օդանավերը սպասարկում և վերանորոգում կանցնեն Իրանում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Ռուհոլլա Դեհղանի Ֆիրուզաբադին։
«Ռուսական կողմը մի քանի խոշոր պայմանագրեր է կնքել իրանական ընկերությունների հետ, որոնք նախատեսում են, որ Ռուսաստանի Դաշնությունից օդանավերը սպասարկում և վերանորոգում կանցնեն Իսլամական Հանրապետությունում»,- ասել է պաշտոնյան։
Փոխնախագահը Իրանը բնութագրել է որպես ինքնաթիռների շարժիչների խոշորագույն մատակարարներից մեկը և ինքնաթիռի շարժիչների սպասարկման և վերանորոգման մասնագետ:
Ավելի վաղ Մոսկվան ու Թեհրանը պայմանավորվել էին ինքնաթիռների ու ուղղաթիռների հիմնանորոգման ու արտադրության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Օգոստոսի 6-ին Իսլամական Հանրապետությունում կայացած բանակցություններին մասնակցել են Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի փոխնախարար Մանուչեհր Մանթեգին և Յակովլև ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում