ՌԴ-ն ու Իրանն ընդլայնում են համագործակցությունը գազի ոլորտում
Նմանատիպ
Ռուսաստանն Իրանի հետ բանակցություններ է վարում գազի ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ, այդ թվում ՝ հանքավայրերի մշակման և գազի սվոպային մատակարարումների կիրառման համար: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների էներգետիկ համաժողովի շրջանակներում:
Նա հավելել է, որ ռուսական ընկերությունները շարունակում են նավթի հինգ հանքավայրեր մշակել Իրանում: Շուլգինովի խոսքով` երկրների միջև էլ ավելի մեծ համագործակցությանը կնպաստի Հյուսիս-Հարավ երկաթուղու զարգացմանը։
ՇՀԿ անդամներն են Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Համաժողովի ընթացքում, նախատեսվում է դիտարկել նավթագազային արդյունաբերության, էլեկտրաէներգիայի, ատոմային էներգետիկայի, ածխի արդյունաբերությանը վերաբերող արդի հարցեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում