Brent տեսակի նավթի գինը առաջին անգամ իջել է մինչև 88 դոլար

Brent տեսակի նավթի գինը առաջին անգամ իջել է մինչև 88 դոլար

Նավթի համաշխարհային գները նվազել են ավելի քան 3%-ով, իսկ Brent-ի մեկ բարելի արժեքը սեպտեմբերի սկզբից ի վեր առաջին անգամ իջել է մինչև 88 դոլար՝ համաձայն աճուրդի տվյալների։

Երևանի ժամանակով ժամը 18։26-ի դրությամբ Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 3,11%-ով՝ հասնելով 88,08 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Րոպեներ առաջ այդ ցուցանիշը սեպտեմբերի 1-ից ի վեր առաջին անգամ հասել է 88 դոլարի։

Ինչպես նաև, WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 3,03%-ով՝ հասնելով 86,53 դոլարի։

Հիշեցնենք, որ վառելիքների համար չափման միավոր է համարվում բարելը․ 1 բարելը հավասար է 159 լիտրի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում