Prada-ն կմասնակցի NASA-ի տիեզերական հանդերձանքների մշակմանը

Prada-ն կմասնակցի NASA-ի տիեզերական հանդերձանքների մշակմանը

Իտալական Prada նորաձևության տունը կմասնակցի NASA-ի Artemis 3 լուսնային առաքելության համար նախատեսված տիեզերական հանդերձանքների մշակմանը, որը նախատեսված է 2025 թվականին։ Ինչպես հայտնում է ANSA-ն, համապատասխան պայմանագիրը կնքել են Prada-ն և Axiom Space-ը։

Ինչպես տեղեկացնում են, ընկերությունները միասին կաշխատեն «նորարար լուծումներ նախագծելու և գտնելու, նյութեր ընտրելու և կառուցվածքներ մշակելու համար, որոնք միաժամանակ պաշտպանություն են ապահովում և դիմակայում տիեզերքի ու լուսնային միջավայրի մարտահրավերներին»: Ըստ Prada-ի՝ աշխատանքը կհիմնվի ապրանքանիշի բազմամյա փորձի և նոու-հաուի վրա՝ դիզայնի և նյութերի օգտագործման ոլորտում նորարարական լուծումներ գտնելու և կիրառելու հարցում:

Հստակեցվում է, որ այս տիեզերական հանդերձանքները կմշակվեն Exploration մոդելի հիման վրա, և նախատեսված կլինեն ավելի մեծ ճկունություն և պաշտպանություն ապահովելու կոշտ միջավայրում: Դրանք կհամալրվեն նաև երկրաբանահետախուզական և գիտական ​​գործունեություն իրականացնելու գործիքներով։

Որպես Artemis 3-ի մի մաս, նախատեսվում է Orion տիեզերանավը արձակել Space Launch System հրթիռային մեքենայով 2025 թվականի դեկտեմբերին: Ակնկալվում է՝ սա կլինի Artemis ծրագրի երկրորդ մարդատար արձակումը, և 1972 թվականից ի վեր առաջին տիեզերագնացը, որը վայրէջք է կատարելու Լուսնի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում