«Զանգեզուրի միջանցքը» հենակետ կդառնա ՆԱՏՕ–ի համար
Նմանատիպ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը» ՆԱՏՕ-ի համար կդառնա հենակետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
«Հայաստանի ԱԽ քարտուղարը և Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնացը զեկույցներ են ներկայացրել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ Երկու հանդիպումներում էլ նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» ազգային անվտանգության սպառնալիք է երկրների համար, ուստի Իրանը վճռականորեն դեմ է «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը»,– գրել է նա։
Armenia National Security Advisor and Azerbaijan Special Presidential Envoy presented reports to Dr. Raisi. In both meetings, the President stated a Zangezur Corridor would be a NATO foothold, a national security threat for countries, and is thus resolutely opposed by Iran.
— Mohammad Jamshidi (@MhmmdJamshidi) October 4, 2023
Հիշեցնենք, որ երեկ Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի, իսկ հակամարտությունները լուծվեն երկխոսության միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում