ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերին
Նմանատիպ
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերին Բելառուսումհանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ։ Այս մասին հայտնում էԲելառուսի ՊՆ միջազգային համագործակցության դեպարտամենտի պետի տեղակալ ԴմիտրիՌյաբիխինին։
«Նոյեմբերին Բելառուսի Հանրապետությունն ընդունելու է պաշտպանության նախարարների, արտգործնախարարների և պետական անվտանգության քարտուղարների խորհուրդներիհամատեղ նիստը, և տեղի կունենա հավաքական անվտանգության խորհրդի հերթականնստաշրջանը մեր երկրի ղեկավարի գլխավորությամբ», – ասել է Ռյաբիխինը։
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը քննարկում է կազմակերպության գործունեությանսկզբունքային հարցերն ու կայացնում որոշումներ, որոնք ուղղված են դրա նպատակների ուխնդիրների իրականացմանը, նաև ապահովում է անդամ պետությունների համակարգմանաշխատանքներն ու համատեղ գործունեությունը այդ նպատակներին հասնելու համար։
Խորհրդի կազմում են ՀԱՊԿ երկրների անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում