Լեհաստանն Արցախից տեղահանվածների համար ավելի քան 10 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել

Լեհաստանն Արցախից տեղահանվածների համար ավելի քան 10 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել

Լեհաստանն Արցախից տեղահանվածների համար ավելի քան 10 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել։ Այս մասին հայտնել է Լեհաստանի փոխարտգործնախարար Վոյցեխ Գերվելը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները անհապաղ քայլեր են ձեռնարկել ապաստան, բժշկական օգնություն և ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։ Ընդ որում, այս երևույթի մասշտաբներն այնքան մեծ են, որ օգնության են հասնում այլ երկրներ։ Մենք ցանկանում ենք ցույց տալ Լեհաստանի աջակցությունը Հայաստանին այս դժվարին իրավիճակում»,- ասել է Լեհաստանի փոխարտգործնախարարը։

Նրա խոսքով՝ օգնությունը ներառում է 10 տոննա սնունդ և 200 պարկ վերմակ։

«Ի պատասխան ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի կոչին՝ Լեհաստանը 200 հազար դոլար է նվիրաբերում Լեռնային Ղարաբաղից փախստականների հրատապ կարիքների համար»,- նշել է Լեհաստանի փոխարտգործնախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում