Ադրբեջանի կողմից անընդունելի է ռազմական ուժի կիրառումը․ Գերմանիայի կանցլեր

Ադրբեջանի կողմից անընդունելի է ռազմական ուժի կիրառումը․ Գերմանիայի կանցլեր

ԳԴՀ նախարարների կաբինետի ներկայացուցիչ Կրիստիանե Հոֆմանը հայտնել է, որ  Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եւ հայտարարել ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության մասին։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը։

Շոլցն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը վճռականորեն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։

Կանցլերը նաև ընդգծել է ԼՂ-ում իրավիճակի և դրա զարգացման հարցում հնարավոր առավելագույն թափանցիկության կարևորությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում