Այսօր Ուսուցչի օրն է
Նմանատիպ
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավելի քան 100 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, նշվում է Ուսուցչի օրը։ Ուսուցիչներին նվիրված օրը տոնվում է ամեն տարի՝ սկսած 1994 թվականի հոկտեմբերի 5-ից։
Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։
Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը, որպես «Ուսուցչի տոն»։
2010թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ` պաշտոնական տոնացույցում հոկտեմբերի 5-ն ամրագրվել է որպես Ուսուցչի օր:
Շնորհավո՛ր տոնդ, ուսուցի՛չ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում