Իրանը հաջորդ տարի Երկրի ուղեծիր դուրս կբերի առնվազն 8 արբանյակ

Իրանը հաջորդ տարի Երկրի ուղեծիր դուրս կբերի առնվազն 8 արբանյակ

Իրանի տիեզերական գործակալությունը նախատեսում է հաջորդ տարում կառուցել առնվազն ութ արբանյակ, ինչպես նաև մի շարք հետազոտական միկրոարբանյակներ,և դրանք ուղարկել Երկրի ուղեծիր։ Այս մասին հայտնում Mehr-ը՝ հղում անելով տիեզերական գործակալությանը։

Ավելի վաղ Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարին հայտնել էր, որ իրանցի մասնագետները սկսել են «Սարիր» հրթիռի մշակումը, որը թույլ կտա արբանյակներ դուրս բերել Երկրի գեոստացիոնար ուղեծիր։

«Պլանի համաձայն՝ Zafar-2, Pars-1, Nahid-2, Navok-1 արբանյակների և մի շարք հետազոտական միկրոարբանյակների արտադրության նախագծերն ավարտին կհասցվեն։ Պայմանագիր կկնքվի Pars-2 և Nahid-3 արբանյակների, ինչպես նաև Pars-3 և 30– մետրանոց որոնողափրկարարական արբանյակի նախագծման և կառուցման համար», – նշված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի վերջին Իրանի տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը հայտարարեց, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի ջանքերի շնորհիվ Երկրի ուղեծիր է դուրս բերվել «Նուր-3» արբանյակը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը նախատեսում է մինչև 2024 թվականի մարտի վերջ Երկրի ուղեծիր դուրս բերել ևս երկու արբանյակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում