Ցավում ենք, որ Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը հեռացավ․ Հաջիև
05/10/2023 15:33
Նմանատիպ
Մենք անկասկած ցավում ենք, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներից շատերը որոշեցին հեռանալ։ Մենք, սակայն, հարգում ենք ազատ ընտրության և ազատ տեղաշարժի սկզբունքները։ BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա պնդմամբ՝ «տեղում բնակչության մեծամասնությունը ազգային ատելություն է տածում ադրբեջանցիների նկատմամբ, և նրանք ասում են՝ «մենք չենք կարող ապրել Ադրբեջանի դրոշի ներքո»։
Բրիտանացի լրագրողի հարցին, թե արդյո՞ք վերջին իրադարձություններն ավելի քան 30 տարի շարունակված հակամարտության վերջն են ազդարարում, Հաջիևը պատասխանել է․
«Մենք հուսով ենք, որ մոտենում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև 200 տարի շարունակվող այս հակամարտության հանգուցալուծմանը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում