«Ես հնարավորություն կունենամ Ալիևին ուղիղ ասելու` ինչ եմ մտածում նրա որոշման մասին». Միշել
Նմանատիպ
Սպուտնիկ Արմեինա-ի տեղեկացմամբ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, թե հրապարակավ չի մեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հրաժարվելը:
«Մենք արձանագրեցինք, որ Ալիևը հրաժարվել է հանդիպումից, և ես չեմ ուզում այդ որոշումը բաց մեկնաբանել, բայց ես հնարավորություն կունենամ ուղիղ ասելու նրան, թե ինչ եմ մտածում նրա որոշման մասին», – հայտարարել է Միշելը:
Միաժամանակ նա նշել է, որ անգամ դժվարությունների դեպքում պետք չէ դադարեցնել դիվանագիտական ջանքերը, վստահեցրել, որ Բրյուսելի միջնորդությունը հանգեցրել է մի շարք կոնկրետ արդյունքների, որոնց թվում նշել է գերիների և ականապատ դաշտերի քարտեզների փոխանակումը, ինչպես նաև սահմանազատման և տարածաշրջանում տրանսպորտային կապերի հաստատման շուրջ քննարկումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում