Ռուսաստանից փոխանցումների ծավալով Հայաստանը դարձել է առաջատար

Ռուսաստանից փոխանցումների ծավալով Հայաստանը դարձել է առաջատար

Ռուսաստանից հարևան երկրներ դրամական փոխանցումների ծավալով Հայաստանը դարձել է առաջատար։ Օգոստոսի վերջի դրությամբ հանրապետություն փոխանցումները գերազանցել են 30 միլիարդ ռուբլին։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով հանրապետությունների կենտրոնական բանկերի տվյալներին։

Հաշվարկներում օգտագործվել են այդ երկրների կենտրոնական բանկերի փոխանցումների տվյալները, որոնք հաշվի են առել բանկային ենթակառուցվածքի և/կամ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով կատարված գործարքները։

2023 թվականի օգոստոսի վերջին Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 32,8 մլրդ ռուբլուն համարժեք գումար, ինչը 7,2 անգամ ավելի է 2021 թվականի միջին ամսական տրանսֆերտների համեմատ։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերին այդ ցուցանիշը հատել է 24,8 մլրդ ռուբլու մակարդակը։ Առավելագույն արժեքը հասել է 2023 թվականի փետրվարին, երբ փոխանցումների ծավալը հասել է 44 միլիարդ ռուբլու։

Հստակեցվել է, որ ՀՀ կենտրոնական բանկը հաշվի է առել ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև անհատ ձեռնարկատերերի փոխանցումները։

Միևնույն ժամանակ, Վրաստանում և Ղազախստանում տրանսֆերտների ծավալը նվազել է գագաթնակետային արժեքներից հետո՝ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարման պատճառով։ Օրինակ՝ օգոստոսին Ռուսաստանից Վրաստան է ուղարկվել 5,7 մլրդ ռուբլի կամ 2021 թվականի տրանսֆերտների միջին ամսական ծավալի 228%-ը։

Ավելին, 2022 թվականի հոկտեմբերին և դեկտեմբերին աճը կազմել է համապատասխանաբար 736% և 840%։ Դեկտեմբերին Ռուսաստանից Վրաստան տրանսֆերտների ծավալը կազմել է առավելագույնը 21 մլրդ ռուբլի, որից հետո այդ ցուցանիշը սկսել է աստիճանաբար նվազել։

Նման իրավիճակ է ստեղծվել նաև Ղազախստանում, որը օգոստոսին 1,6 մլրդ ռուբլու չափով փոխանցումներ է ստացել Ռուսաստանից։

Ավելի վաղ РБК-ն հայտնել էր, որ Ռուսաստանից տրանսֆերտների գագաթնակետը հասել է 2022 թվականի հոկտեմբերին, երբ ռուսներն ընդհանուր առմամբ 1,1 միլիարդ դոլար են փոխանցել արտերկիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում