«Զանգեզուրի միջանցքը» տարածաշրջանում նոր ճգնաժամի կհանգեցնի. Իրանի ԱԽՔ
Նմանատիպ
Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացում կհանգեցնի տարածաշրջանում նոր ճգնաժամի և երրորդ ուժերի միջամտության։ Այս մասին Թեհրանում Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։
Ադրբեջանը և Թուրքիան տևական ժամանակ է փաստացի պնդում են, որ իրենց արտատարածքային միջանցք տրամադրեն Հայաստանի Սյունիքի մարզով` Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և Ադրբեջանի մնացած հատվածի միջև ցամաքային կապ հաստատելու նպատակով։
Ինչպես նշել է Ահմադիանը, գործողությունները, որոնք կարող են տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ մտցնել, նման են նրանց, որոնք առաջարկվում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում։ Իրանի ԱԽ քարտուղարը վստահեցրել է` դրանք չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը։
Ահմադիանը նաև հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ է ցանկացած ծրագրի, որը կհանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում