Արցախից բռնի տեղահանված անձանց մեծ մասն արդեն հաշվառվել է Հայաստանում
Նմանատիպ
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված 99 342 մարդ արդեն հաշվառվել է։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ Հայաստան ժամանածների թվի մեջ փոփոխություն չի եղել (100 632 անձ)։
«Ժամանած անձանցից 73 453-ը տեղաբաշխված են տարբեր մարզերում։ Նրանցից մոտ 51 000-52000 անձի կացության հարցը լուծվել է։ Մնացած դեպքերում պետությունն օժանդակություն է տրամադրել` սնունդ, հիգիենայի պարագաներ և այլն»,– ասաց Բաղդասարյանը։
Քաղաքացիների բաշխվածությունն ըստ մարզերի հետևյալ կերպ է` Արագածոտն մարզ՝ 3 771, Արարատի մարզ` 17 139, Արմավիրի մարզ ` 7 728, Գեղարքունիքի մարզ ` 5 097, Լոռու մարզ ` 4 477, Կոտայքի մարզ` 20 694, Շիրակի մարզ` 3 359, Սյունիքի մարզ` 5 762, Վայոց Ձորի մարզ` 2 370, Տավուշի մարզ` 3 056։
Հետևեք մեզ նաև Telegram-ում