«Հայաստանին նոր ռազմական գործընկեր է պետք». Վահագն Խաչատուրյան
Նմանատիպ
Հայաստանը նոր ռազմական գործընկերոջ կարիք ունի և Ֆրանսիայի հետ քննարկում է ռազմական օգնություն տրամադրելու հարցը, ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը։
«Մեզ նոր ռազմական գործընկեր է պետք: Եվ Ֆրանսիան ուժեղ մտադրություն է հայտնել օգնել մեզ, աջակցել մեր պաշտպանունակությունն ամրապնդելու համար: Ներկայումս բանակցություններ են ընթանում: Մեր նպատակն է պաշտպանվել և դադարեցնել Ադրբեջանի հավակնությունները, քանի որ վերջնական նպատակը մեր հարեւանի հետ խաղաղ ապրելն է»,- ասել է նա France 2 հեռուստաալիքի եթերում։
Ավելի ուշ Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնան հեռուստաալիքի եթերում հաստատել է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստյան Լեկորնին հանձնարարել է գնահատել Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու Ֆրանսիայի հնարավորությունները։ Նա հրաժարվել է նշել զենքի կոնկրետ ժամկետներ և տեսակներ, որոնք Փարիզը կարող է մատակարարել Երևանին:
«Մենք երկխոսություն ենք վարում Երևանի հետ՝ գնահատելու նրա սպառազինության կարիքը, սա նաև ավելի բարդ իրավիճակից խուսափելու միջոց է, որն այս անգամ անկասկած կհանգեցնի Եվրոպայի կամ առնվազն Ֆրանսիայի կողմից կոշտ պատժամիջոցների», – ասաց նախարարը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցները հակաարդյունավետ կլինեն, և անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Բաքվի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում