ԼՂ-ում տեղի ունեցածը նման է էթնիկ զտման. Ֆրանսիայի ԱԳ նախարար
06/10/2023 10:30
Նմանատիպ
France 2-ի եթերում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանին:
«Մարդիկ ստիպված են իրենց նախնիների հողը լքել, ստիպված են դուրս գալիս այնտեղից` վերջին ռազմական գործողություններից հետո կամ նոր ռազմական գործողության սպառնալիքի տակ: Դա ինքնակամ ելք չէ»,- ասել է նա:
Նախարարը վստահեցրել է` պետք է հույս ունենալ, որ տեղահանվածները կկարողանան վերադառնալ ԼՂ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում