Ռուբեն Վարդանյանը զրուցել է ընտանիքի անդամների հետ
06/10/2023 11:44
Նմանատիպ
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը զրուցել է ընտանիքի անդամների հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` նշելով, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է նրան։
Ըստ հաղորդագրության` Վարդանյանն ասել է, որ նախնական բուժզննում է անցել և առողջական խնդիրներ չունի:
«Նրան փաստաբան է տրամադրվել, որին ընտրել է ընտանիքը (քննության ընթացքում), կազմակերպվել է նաև Վարդանյանի հեռախոսազրույցը ընտանիքի անդամների հետ»,– գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արցախի նախկին պետնախարարին ծանրոցներ ստանալու և գրադարանից օգտվելու հնարավորություն է տրվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում