Արցախից բռնի տեղահանված երեխաները ՀՀ դպրոցներում շարունակում են ուսումը
06/10/2023 13:55
Նմանատիպ
Արցախից բռնի տեղահանված 7904 երեխա ՀՀ դպրոցներում շարունակում է իր ուսումը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով ` այդ ցուցանիշը կազմում է աշակերտների ընդհանուր թվի (մոտ 22 հազար-խմբ.) շուրջ38 %–ը։
Ըստ մարզերի` դպրոց հաճախող երեխաները տեղաբաշխվել են հետևյալ կերպ.
Սյունիքում՝ 320 դպրոցական, Վայոց Ձորում՝ 152, Գեղարքունիքում՝ 367, Արարատում` 1221, Կոտայքում` 1348, Արագածոտնում` 371, Արմավիրում` 671, Շիրակում` 282, Լոռիում` 404, Տավուշում` 222 և Երևանում` 2543 աշակերտ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում