ՀՀ-ն հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան ընդդեմ Ադրբեջանի
06/10/2023 16:22
Նմանատիպ
Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի պատճառով Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ լսումների օր է նշանակել հոկտեմբերի 12-ը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Հայաստանը հայցադիմում է ներկայացրել միջազգային իրավունքում ամրագրված իրավունքների պահպանման և պաշտպանության համար` «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխան` կոչ անելով միջանկյալ միջոցներ ձեռնարկել Բաքվի նկատմամբ:
2023 թվականի հոկտեմբերի 12-ին, Միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը, կանցկացնի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» կիրառման գործով հանրային լսումներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում