Օկուպացված Կովսականում տեղի է ունեցել Արաքսի վրայով կամրջի հիմնարկեքի արարողությունը
Նմանատիպ
Հոկտեմբերի 6-ին Արցախի օկուպացված Կովսականի շրջանում՝ Աղբենդ գյուղի տարածքում, «Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև՝ Ադրբեջանի Հանրապետության Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու վերաբերյալ» հուշագրի շրջանակում տեղի է ունեցել ճանապարհային կամրջի և սահմանամաքսային ենթակառուցվածքների հիմնարկեքի արարողություն, սկսվել են շինարարական աշխատանքները։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները
Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը:
Համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչները Շահին Մուստաֆաևին և Մեհրդադ Բազրփաշին մանրամասն տեղեկացրել են Արաքս գետի վրայով կամրջի կոորդինատների և տեխնիկական պարամետրերի մասին, կամուրջների և տարածքով անցնող երկաթուղային գծի կառուցման ծրագրերի մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում