ԵԽԽՎ–ն հոկտեմբերի 10–ին կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակի հարցը
06/10/2023 16:59
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին և հումանիտար իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային պարտավորություններին վերաբերող հարցերը կքննարկվեն հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստի ժամանակ։ Այս մասին հրապարակված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքէջում։
Հանդիպման նախաձեռնողը ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսինն է։
«Համատեղ կոմիտեն կքննարկի նաև խնդիրներ, որոնք ընդհանուր են նախարարների կոմիտեի և վեհաժողովի համար, և կխթանի այս երկու մարմինների կողմից ընդունված առաջարկությունների գործնական իրականացման հնարավորություններին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարների կոմիտեն արդեն հավանություն է տվել հանդիպման օրակարգին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում