Վառելիքի պայթյունից տուժած 4 ծանր վիրավոր տեղափոխվել են Ֆրանսիա

Վառելիքի պայթյունից տուժած 4 ծանր վիրավոր տեղափոխվել են Ֆրանսիա

Արցախից տարհանված չորս ծանր վիրավոր այսօր տեղափոխվել են Ֆրանսիա։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։

«Ինչպես և Կատրին Կոլոննան խոստացել էր` այսօր կեսօրին 4 ծանր հիվանդ տեղափոխվել են Ֆրասիայի բժշկական հատատություններ»,– ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ Ֆրանսիան շարունակում է աջակցել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին։

Ավելի վաղ, Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան այցելել էր Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն` Արցախում վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիներին տեսակցելու։ Նա այնտեղ տեղեկացրել էր, որ Ֆրանսիան մտադիր է 4 բուժառուի տեղափոխել` բուժումն այնտեղ շարունակելու նպատակով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։

Արցախի բուժհաստատություններից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում