Ֆրանսիայում հանվել է Ուկրաինայի դրոշը Հայաստանի մասին հնչեցրած խոսքերից հետո

Ֆրանսիայում հանվել է Ուկրաինայի դրոշը Հայաստանի մասին հնչեցրած խոսքերից հետո

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վիեն քաղաքի (Իզերի դեպարտամենտ) իշխանությունները ուրբաթ օրը որոշել են հեռացնել Ուկրաինայի դրոշը քաղաքապետարանի ճակատից՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցից հետո Զելենսկու՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին հնչեցրած խոսքերի պատճառով։ Այս մասին հայտնում է Le Dauphine Libere թերթը։

Ուկրաինայի դրոշը 2022 թվականի փետրվարից կախված է եղել Վիենի քաղաքապետարանի ճակատին։

Ինչպես նշել են քաղաքապետարանից, դրոշը հանելու որոշումը կայացվել է Ուկրաինայի նախագահի հայտարարություններից հետո։

Ավելի վաղ, Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում ասել էր, որ հոկտեմբերի 4-ին ինքը և Ալիևը քննարկել են «տարածաշրջանային անվտանգությունը, ներկա մարտահրավերները և փոխգործակցության ձևաչափերը»։ «Մենք հաստատել ենք մեր հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին», – գրել էր նա։

Մասնավորապես, «Ուկրաինայի նախագահի վերջին հայտարարությունները Ալիևի հետ զրույցում պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին հավատարիմ մնալու վերաբերյալ հարցեր են առաջացնում» մարդու իրավունքների խախտումների համատեքստում, որոնք, ըստ քաղաքապետարանի, տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում, պատճառաբանել են քաղաքապետարանում։

Քաղաքի իշխանությունները «անհնար են համարում անտեսել այն փաստը, որ Ադրբեջանը գազի վաճառքն օգտագործել է Հայաստանի դեմ ռազմական գործողությունները ֆինանսավորելու համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում