Սլովակիան դադարեցնում է Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելը
Նմանատիպ
Սլովակիայի իշխանությունները դադարեցրել են Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելը, քանի որ երկրում բանակցություններ են ընթանում նման աջակցության դեմ հանդես եկող կուսակցությունների միջև կոալիցիա ստեղծելու համար: Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով կառավարության ներկայացուցչին։
«Սլովակիայի հեռացող բյուրոկրատական կառավարությունն այլևս ռազմական տեխնիկա չի ուղարկի Ուկրաինա»,- ասել է նա։
Երկրի պաշտպանության նախարարությունը քննարկում էր օգնության նոր փաթեթ ուղարկելու հնարավորությունը, որը հաստատվել էր Լյուդովիտ Օդորի կառավարության օրոք, հաղորդում է Dennik M-ը։
Սեպտեմբերի 30-ին Սլովակիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք հաղթել է նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի ձախ կենտրոնամետ «Ուղղություն – Սոցիալ դեմոկրատիա» (N-SD) կուսակցությունը՝ հավաքելով ձայների 23,58 տոկոսը։
Նա դեմ է Կիևին ռազմական օգնության տրամադրմանը, «քանի որ դա միայն հանգեցնում է ռազմական հակամարտության երկարացմանը և քաղաքացիական բնակչության տառապանքին»։
Ինչպես նշում է Politico-ն, Ֆիկոյի կուսակցությունը նախկինում խոստացել էր ոչ միայն դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային, այլ նաև արգելափակել Կիևի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին և դեմ լինել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում