Իսրայելում տուժածների թվում հայերի առկայության մասին տեղեկություններ դեռ չկան. ՀՀ ԱԳՆ
07/10/2023 14:25
Նմանատիպ
Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասինտեղեկություններ այս պահին չկան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ ԱԳՆ–ն Իսրայելում դեսպանության միջոցով մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության` լրացուցիչտեղեկություն կտրամադրենք»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան պաղեստինական «Համաս» խմբավորումը զանգվածային հրթիռակոծում է սկսել Իսրայելի տարածքի վրա