Իրանն աջակցում է պաղեստինցի արմատականներին
Նմանատիպ
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա Ջրհեղեղ» գործողությանը, որը սկսել են Իսրայելում պաղեստինցի արմատականները: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական, գեներալ Ռահիմ Սաֆավին։
«Մենք աջակցում ենք «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողությանը, որը հպարտանալու առիթ է, և մենք շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին այս գործողության մեկնարկի կապակցությամբ»,- հայտնում է ISNA-ն՝ մեջբերելով խորհրդականի խոսքերը:
«Մենք նրանց կողքին կլինենք մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ազատագրումը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը հարձակվել է Իսրայելի վրա։ Գործողության առաջին 20 րոպեների ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 5000 հրթիռ։ Նրանք հրթիռակոծում են զինվորական և քաղաքացիական օբյեկտները։ Այս պահին հայտնի է 20-ից ավել զոհերի և 500-ից ավել տուժածների մասին։
Երկրում հայտարարվել է ռազմական դրություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում