Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում 31 երեխա է լույս աշխարհ եկել

Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում 31 երեխա է լույս աշխարհ եկել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված ընտանիքներում 31 երեխա է լույս աշխարհ եկել։ Հումանիտար կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Ծնունդներից 11-ը գրանցվել են Երևանում, 20–ը` մարզերում»,– ասաց նա։

Գեղարքունիքում 1 երեխա է ծնվել, Շիրակում` 2, Արարատում` 3, Լոռիում` 1, Կոտայքում` 4, Արմավիրում` 3, Տավուշում` 1, Սյունիքում`5։

Հետևեք մեզ նաև Telegram-ում