8 անկլավ կա Հայաստանում, որոնք պետք է ազատագրենք. Ալիևը՝ Միշելին

8 անկլավ կա Հայաստանում, որոնք պետք է ազատագրենք. Ալիևը՝ Միշելին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ հանդիպման նախապատրաստման շրջանակում զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Նա այդ մասին հայտնել է X–ի միկրոբլոգում:

«Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման նախապատրաստման շրջանակում հեռախոսազրույց եմ ունեցել Ալիևի հետ։ Հայտնել եմ ԵՄ հանձնառությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Վերահաստատել եմ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև սահմանազատման գործում առաջ շարժվելու անհրաժեշտությունը»,- գրել է Միշելը։

Նա հավելել է, որ զրույցի ընթացքում ընդգծվել է նաև Արցախի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ երկարաժամկետ հեռանկարում:

Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Ալիևը Միշելի հետ զրույցում ասել է, որ Գրանադայի հանդիպմանը չի գնացել Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով։ Ալիևը նաև նշել է, որ ութ անկլավ կա, որոնք, ըստ նրա, օկուպացված են Հայաստանի կողմից, և դրանք պետք է ազատագրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում