Լիբանանը գնդակոծել է իսրայելական բանակը

Լիբանանը գնդակոծել է իսրայելական բանակը

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը ստանձնել է իսրայելական բանակի երեք դիրքերի գնդակոծության պատասխանատվությունը:

Կիրակի՝ ավելի վաղ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Լիբանանի շրջաններից մեկի ուղղությամբ հարվածների մասին` ի պատասխան գնդակոծության:

Լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը նշում է, որ հարվածների է ենթարկվել Լիբանանի հարավում գտնվող Քֆար-Շուբա գյուղը:

«Պաղեստինի դիմադրության ուժերի հետ համերաշխությունից ելնելով՝ մեր մի խումբ մարտիկներ այսօր առավոտյան հարձակվել են սիոնիստների բանակի երեք դիրքերի վրա լիբանանյան օկուպացված Շեբաա ֆերմաների մոտ»,- ասված է «Հեզբոլլահի» հայտարարության մեջ։

Հարվածները հասցվել են մեծ քանակությամբ հրթիռներով ու արկերով, այդ թվում՝ իսրայելական բանակի ռադիոլոկացիոն կայանի ուղղությամբ, «ուղիղ խոցում է» եղել, նշել է շարժումը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ավելի քան 3 հազար հրթիռ է արձակվել:

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 256-ի, ևս 1788 մարդ տուժել է:

Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 313-ը, տուժել է ավելի քան 1900 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում